ՀՀ դեսպանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու քայլերը

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը մարտի 14-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախանշեցին արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Նրանք գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Միաժամանակ զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային հարցերի շուրջ՝ միմյանց դիրքորոշումները պարզելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031