Պյոտր Պորոշենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերականգմանը:

Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031