Ուշագրավ նշանակում՝ ՊԵԿ-ում. Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Արաբկիրի հարկայինի պետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն Արաբկիրի հարկայինի պետ է նշանակվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Էրեբունու հարկայինի պետն էր։
Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի կողմից ինչ-որ դեստրուկտիվ քայլերի, 270 միլիոն դոլարի եւ այլնի մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալիորեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: