Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը: Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Փառք Աստծո, որ հիմա 37 թիվը չի, և ոչ ոք, առաջին հերթին մեր հասարակության սթափ մեծամասնությունը, թույլ չի տալու Փաշինյանին մեր երկրի ներսում, ցանկացած պատրվակով, նոր արյունահեղություն սարքել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը:
ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանթ հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խսոտրեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։ ՌԱԿ-ը կարծում է, որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է կուսակցության հայտարարությունից հետո Ա.Զեյնալյանը հրաժարական տա։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, հայտարարել է, որ «ցեղասպանության մասին ծաղրը եւ տնտեսական ահաբեկչությունը» չեն բերի երկրի կործանմանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քիչ առաջ տարածած հայտարարության մեջ դատապարտել է ՀՀ վարչապետի կոչով դատարանների մուտքն արգելափակելը և դատարանների գործունեությանը խոչընդոտելը:
Կատալոնցի չորս քաղաքական գործիչներ, որոնց մեղադրանքներ են ներկայացված 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու կապակցությամբ, մայիսի 20-ի առավոտյան փաստաթղթեր են ստացել Իսպանիայի կոնգրեսում իրենց պատգամավորական կարգավիճակի վերաբերյալ, եւս մեկ քաղաքական գործիչ սենատորի մանդատ է ստացել:
Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
Նշենք, որ մի շարք դեպքերում ծառայություն իրականացնող աշխատակիցները խոչընդոտում էին այդ գործընթացին՝ արգելելով լուսանկարահանումը։
«Կարծում եմ՝ սա ուղղակի պետականության դեմ ուղղված լրջագույն քայլ էր»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ-նախաձեռնությանը՝ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով Սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր լինելու է ՀՀ ԱԺ-ում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանությունների է թողել այն տեսագրության հայտնվելը, որն սկանդալի է հանգեցրել Ավստրիայի խորհրդարանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ստորագրել է որոշումներ, ըստ որոնց Արարատի մարզի երկու փոխմարզպետները՝ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին, գրել էր, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»:
Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները մայիսի 20-ին շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում:
Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետևում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։
Միջազգային հարթակներում այս պրոցեսը Հայաստանի հեղինակությունն էապես նվազեցնելու է, որովհետև Հայաստանն ընկալվելու է՝ որպես մի երկիր, որտեղ, փաստորեն, թղթին է հանձնված իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, և իրականում այդպես էլ դատական իշխանությունը փաստորեն չի կարողանում ազատվել գործադիր իշխանության ղեկավարի ճիրաններից։
Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը:
Զուգդիդի քաղաքագլխի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, լույս մայիսի 20-ի գիշերը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 19-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից թեկնածու Գեգի Շենգելիայի հաղթանակի ճանաչման դեպքում ինքն «այլ պայքարի մեջ» կմտնի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: