«Մեկը չկա՞ հարցնի բողոքարկողներին՝ ինչի՞ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ լրահոսից տեղեկացա, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը:
Բա մեկը չկա՞ հարցնի բողոքարկողներին, թե տենց լավ բողոքարկող էիք, էդ ինչի՞ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք:
Այն զինված խմբի, որը, իմ համոզմամբ, հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության վրա…
Թե՞ կարողա «խազեինը» զայրանար…
Հ.Գ. Կայուն եղեք, ամոթ է»:
Քիչ առաջ լրահոսից տեղեկացա, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 18. Mai 2019