Ակցիայի մասնակիցները մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին կառավարությանը Քոչարյանին նորից կալանավորելու համար

Ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցները, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում և պատրաստվում են քիչ հետո հանրահավաք անցկացնել, կառավարությանը մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին, որպեսզի նորից կալանավորեն Ռ. Քոչարյանին:

Նրանց խոսքով՝ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա իրենք բլոկադայի են ենթարկելու հանրապետության փողոցները, փակելու են:

Ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ եթե իրենց պահանջը չկատարվի և իրենք ձախողեն, կնշանակի՝ այդքան ուշացած հակահեղափոխությունը հաղթել է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031