Հասարակության պառակտումն առավել լուրջ խնդիրներից մեկն է արդի աշխարհում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ վերջապես, Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները վկայում են հակառակի մասին»:
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդպես լինի, բայց նրան չի հաջողվելու, քանի որ, եթե ինչ-որ մեկը դառնալու է բանակցությունների կողմ, պետք է լինի գագաթաժողով, այսինքն՝ կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը»։
Սիցիլիա կղզում գտնվող, Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխ Էտնան նորից ժայթքել է:
Թուրքիայում ավարտվել է 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուների գործով դատավարությունը, որով անցնում էր 152 մեղադրյալ:
Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:
«Շարունակվում է հին գործընթացը. այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական դատարանում ուզում է իր կողմնակցին տեսնել՝ բնականաբար ակնկալելով, որ այդ կողմնակիցը, երբ պահը գա, իրենց համար ընդունելի վճիռներ կկայացնի»,- մանրամասնեց նա։
«Ադրբեջանն իր համայնքի ռեբրենդինգը դեռ մի տարի առաջ էր սկսել, երբ հայկական կողմը սկսեց պնդել, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և, բնական է, որ պետք է փորձեն բարձրացնել սուբյեկտայնությունը և լեգիտիմացնել»։
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Այս մասին ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Մայիսի 29-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախկին նախագահ, ներկայումս՝ Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, ում վարույթում է գտնվում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները»։
«Ինչ դրդապատճառներով, ինչ սկզբունքներով է առաջադրվել, կարծում եմ, հարցերը պետք է հասցեական տալ, դա սահմանադրական իրավունքի հարց կա այստեղ, որից օգտվել է երկրի նախագահը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրմանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «դարի գործարքը», որն ԱՄՆ-ի կողմից առաջ է մղվում իսրայելացիներին եւ պաղեստինցիներին հաշտեցնելու համար, որակել է դավադրություն՝ ուղղված Պաղեստինի նպատակները ոչնչացնելուն:
Այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը՝ ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ, ֆինանսական կենցաղային հողի վրա է:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հրահրման մեջ է մեղադրել ՄԱԿ-ի՝ կտտանքների գծով հատուկ զեկուցող Նիլս Մելցերին, որը հայտարարել է, թե Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մի քանի տարի Միացյալ Թագավորությունում ենթարկվել է հոգեբանական կտտանքների։
«Օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին երկրորդ անգամ ներկայացնի իրավասու նույն մարմինը։ Տվյալ պարագայում նախագահը երկրորդ անգամ ներկայացրեց նույն թեկնածուին և սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին։ Ըստ նրա՝ նախագահի հայտարարության մեջ կարմիր գծով […]
«Եթե օրենսդրությունը թույլ չի տալիս շենքեր արգելափակելու, ինչո՞ւ մեր ոստիկանությունը 11 օր առաջ նույն գործողությունները չէր իրականացնում, ինչ-որ բա՞ն է փոխվել այս օրերին, թե՞ դա պարզապես մեր իշխող ուժի հրահանգն էր, և ոստիկանությունն անզոր էր դա իրականացնել։ Ինչպես մեր վարչապետն է նշում՝ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի, այսօր մենք համոզվեցինք, որ օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում»,- եզրափակեց Ռ. Մելիքյանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում։
Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում է գործարքով ստանձնած իր պարտավորությունները:
Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչի ձեւով ոճավորված թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լեհաստանի հարավի Սիլեզիայի վոյեվոդությունում:
Ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ընտրեց միայն 4-ին: Թեկնածուներն ընտրվեցին մայիսի 31-ին փակ գաղտնի քվեարկությամբ:
«Բայց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը Նարեկ Մալյանի վերաբերյալ դիմել է ոստիկանություն, սակայն Ն. Մալյանը պնդում է, թե չգիտի` ինչու է վերջինս դիմել իրավապահներին։
ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Սիրիայի հարավային տարածաշրջաններ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասի հետ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանը կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դրական է վերաբերվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Միրզոյանը հայտարարեց, որ Հարությունյանի հետ բազմիցս հանդիպել և քննարկել են տարբեր հարցեր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: