Բաժիններ՝

«Խնդիրը մեզ բաժանող պատերն են. դրանք մարդկանց մտքերում են». Մերկել

Հասարակության պառակտումն առավել լուրջ խնդիրներից մեկն է արդի աշխարհում: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մայիսի 30-ին Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով ուսանողների ավարտական արարողությանը, որտեղ նրան շնորհվել է իրավաբանության պատվավոր դոկտորի ասիճան:

Նրան ներկայացնելով Հարվարդի ուսանողներին՝ համալսարանի նախագահ Լերի Բեքոուն Մերկելին անվանել է «աշխարհի աենաազդեցիկ ղեկավարներից մեկը»:

«Խնդիրը մեզ բաժանող պատերն են. դրանք մարդկանց մտքերում են, դրանք գոյություն ունեն տգիտության եւ խնդիրներին պարզեցված մոտեցումների ձեւով,- նշել է Մերկելը:-

Այդ պատերը գոյություն ունեն թե՛ ընտանիքների անդամների միջեւ եւ թե՛ հասարակության առանձին խմբերի միջեւ, մաշկի տարբեր գույնով մարդկանց միջեւ, տարբեր երկրների, տարբեր կրոնների միջեւ: Այդ պատերը մեզ խանգարում են տեսնելու մեզ համար ընդհանուր աշխարհը, եւ սոսկ մեզնից է կախված, թե մենք կկարողանանք արդյոք քանդել այդ պատերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031