Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում և Արցախում դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել, Ա. Մեջլումյանն ասաց, որ երևի իրենց է նկատի ունեցել, քանի որ համացանցում նշում էին, որ իրենց ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը։
ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար:
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
«3-4 ամիս է, մենք սատարում ենք Արցախի հերոս Սամվել Բաբայանին։ Որպես ազգի հերոս՝ նա հանդիպումներ է ունենում ժողովրդի հետ, դրանք հասարակական բնույթի հանդիպումներ են։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է անում, թե սա կենցաղային ու ֆինանսական բնույթի հարցերի հետևանք է՝ նման բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արամ Հովակիմյանը։
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ միասին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի:
ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները հունիսի 3-ին Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային պրոբլեմատիկան եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջեւ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ մերձավորարեւելյան «դարի գործարքի» հետ կապված տարակույսները հասկանալի են, բայց նա ինքն իր պլանը հեռանկարային է համարում։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ասում եմ…
Ռիկոտի թունելը, որը գտնվում է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի:
Երեք մարդ է զոհվել Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ Վազգեն Ռշտունու հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:
ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերրի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-ից 4-ն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:
Boeing ընկերությունը խոտան է հայտնաբերել իր ինքնաթիռների դետալներում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը հրապարակային միջոցառմանը հայտնվել է իր մերձավոր օգնականներից մեկի՝ Կիմ Յոն Չհոլի հետ, որն ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ իբր հարկադիր աշխատանքների եւ գաղափարախոսական վերադաստիարակման է ուղարկվել Չագանդոյի նահանգ՝ ԱՄՆ-ի հետ Հանոյի գագաթնաժողովի ձախողման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է նախորդ շաբաթ մեկնարկած հերթական քառօրյա նիստը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին առաջին պետական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա, որտեղից այնուհետեւ կուղեւորվի Իռլանդիա եւ Ֆրանսիա:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա դուստր Չելսին աշխատում են ստեղծել պրոդյուսերական ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի համար առաջադրելով Վահե Գրիգորյանի թեկնածությունը, իր հայտարարությունում հետգրությամբ առաջարկել է վերանայել ՍԴ դատավոր նշանակող ինստիտուտը և այդ լիազորությունը տալ պետության նախագահին:
2019թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.22 տոկոս և կազմել է շուրջ 8մլն 753.000 մարդ։
«Սա չափազանց կարևոր է և հենց սա պետք է լինի օրակարգում, ոչ թե այն հույսը, որ մենք տեսանք վերջին հայտարարության մեջ՝ հումանիտար քայլերի հետ կապված»: