Արարատ Միրզոյանը դրական է վերաբերվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դրական է վերաբերվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Միրզոյանը հայտարարեց, որ Հարությունյանի հետ բազմիցս հանդիպել և քննարկել են տարբեր հարցեր:

Դիտարկմանը, որ Ա.Հարությունյանը, ՀՀ-ում փոփոխությունները սատարելով, հավակնում է սատարում ստանալ Արցախի նախագահական ընտրություններում, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Շատ նորմալ գործընթացի մասին է, բայց երանգավորման հարց է, նույնն ուրիշ բառերով ասեք, կլինի շատ նորմալ պրոցես»:

Նա համաձայնություն հայտնեց Ա.Հարությունյանի հետ, որ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են ՀՀ-ի և Արցախի համար. «ՀՀ և Արցախի իշխանությունները դատապարտված են ամենասերտ համագործակցության»:

Տեսանյութեր

Լրահոս