«Նախագահը չպետք է տուրք տար ճնշումներին». Տարոն Սիմոնյանը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին
«Օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին երկրորդ անգամ ներկայացնի իրավասու նույն մարմինը։ Տվյալ պարագայում նախագահը երկրորդ անգամ ներկայացրեց նույն թեկնածուին և սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին։
Ըստ նրա՝ նախագահի հայտարարության մեջ կարմիր գծով գնում է, որ եթե այլ թեկնածու չեք ուզում, դրա համար առաջադրում է տվյալ անձին. «Նախագահը չպետք է տուրք տար ճնշումներին»։