
Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը

Սիցիլիա կղզում գտնվող, Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխ Էտնան նորից ժայթքել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Rai News 24-ին:
Նոր ժայթքումը վտանգ չի ներկայացնում: Այն բնականոն երևույթ է հրաբխի ակտիվացման շրջանի համար:
Լավայի ժայթքումը չի խափանել Կատանիայի տեղական օդանավակայանի աշխատանքը: Մասնագետները լուսանկարահանել և տեսանկարահանել են «կրակի շոուն», մինչդեռ տեղի բնակիչները ժայթքման մասին տեղեկացել են լուրերի թողարկումներից: Էտնայի գագաթին ամպեր են կուտակված, որոնք դժվարացնում են տեսանելիությունը: