
Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամների 5 թեկնածուներից ընտրեց 4-ին

Ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ընտրեց միայն 4-ին: Թեկնածուներն ընտրվեցին մայիսի 31-ին փակ գաղտնի քվեարկությամբ:
Առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին կողմ էր քվեարկել 93, դեմ 9 պատգամավոր։ Վահե Չիբուխչյանի օգտին կողմ էր քվեարկել 87, դեմ` 16 պատգամավոր: Արեն Դանիելյանը ընտրվել է 92 կողմ և 8 դեմ ձայներով, Տիգրան Մարկոսյանը`94 կողմ, 7 դեմ:
Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել 62 պատգամավոր, կողմ` 39-ը: Արդյունքում Հովհաննիսյանը չի ընտրվել:
Բոլոր թեկնածուներին ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: