Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին. Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին արձանագրված արդյունքների համար։ Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունությունը, կայունությունը, և բարգավաճումն ամրապնդելու ձեր դերով։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին կառուցում են ավելի ուժեց կապեր մարդկանց միջև և նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Մեր ուժեղ համագործակցությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է Կոշտան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930