ՀՕՊ–ն այս գիշեր 310 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 310 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մոսկվայի ժամանակով 20:00–ից 08:00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ԱԹՍ–ներ են չեզոքացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Կալուգայի, Ռյազանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930