Իրանը «ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, պատրաստ է օգնել»

«Մենք ձգտում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել այդ հարցում», – Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից:

Ռուսաստանի ու Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են, որ կառուցողական քննարկում են ունեցել։

Հաղորդվում է նաև, որ Լավրովը իրանական կողմին է տեղեկացրել Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728