Տուսկը դահուկով սահելիս կոտրել է ոտքը

Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել դահուկով սահելիս: Այս մասին Տուսկն ինքն է հայտնել X սոցիալական հարթակում։Նա տեսանյութ է զետեղել, որտեղ կանգնած է՝ հենված երկու հենակներին։ Վարչապետի ձախ ոտքի վրա օրթեզ է ամրացված:

«Դրանք պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր: Ես դրանք պլանավորել էի կես տարի: Թոռներիս հետ երկու օր սահել դահուկներով: Լանջի վրա թոռներս ասացին. «Ցույց տուր, թե ինչպես ես սահում, պապիկ»։ Դե, ես էլ ցույց տվեցի», – ասում է Տուսկը։

Նա մանրամասնում է, որ մի քանի օր ստիպված է լինելու քայլել հենակներով, դրա հետ մեկտեղ մտադիր չէ դադարեցնել աշխատանքը։

«Առաջիկա մի քանի օրերին ինձ մոտ կլինեն այս հարմարանքները՝ այս հենակները և օրթեզը: Բայց ես կաշխատեմ, իհարկե, հիվանդաթերթիկ չեմ վերցնի», – ասել է վարչապետը։

Նա դահուկասահքի սիրահարներին խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել, սահելուց առաջ տաքանալ և ստուգել դահուկները։

Տեսանյութեր

Լրահոս