Բաժիններ՝

ԱՄՆ-ը պաշտոնապես ԳԴՀ-ին հրավիրել է միանալ ծովային առաքելությանը Հորմուզի նեղուցում

ԱՄՆ-ը դիվանագիտական կապուղիներով պաշտոնական խնդրանք է ուղարկել Գերմանիային՝ մասնակցելու Հորմուզի նեղուցում անվտանգության դիտարկման առաքելությանը: Այդ մասին DPA գործակալությանը հայտնել է Բեռլինում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

«Մենք պաշտոնապես խնդրել ենք Գերմանիային, Ֆրանսիայի եւ եծ Բրիտանիայի հետ համատեղ, օգնել՝ ճնշելու իրանական ագրեսիան Հորմուզի նեղուցում»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը կոալիցիա է ստեղծում Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով: Հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն առաջարկել է կոալիցիայում պետություններ ներգրավել տարբեր տարածաշրջաններից:

Նույն օրը հայտնի է դարձել, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում Պարսից ծոցում ծովագնացության անվտանգության դիտարկման սեփական առաքելությունն ապահովելու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031