Կարող ենք Վրաստանում ընդհանրապես հայ պատգամավոր չունենալ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հաջորդ ըարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր Վաղինակ Ղազարյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ վրացական ընդդիմությունը հասավ նրան, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենան բացառապես համամասնական ընտրակարգով:

Այսինքն՝ այլեւս մեծամասնական ընտրված պատգամավորներ չեն լինելու: Վ. Ղազարյանի գնահատմամբ՝ սա կարող է բացասական անդրադառնալ Ջավախքի վրա, եւ հայազգի պատգամավոր այլեւս չլինի Վրաստանի խորհրդարանում:

«Իմ կարծիքով՝ մեզ համար շատ վատ է, որովհետեւ  կուսակցության լիդերները բոլորն էլ Թիֆլիսում են նստած եւ իրենց թեկնածուների ցուցակն ունեն:

Այդ ցուցակին ո՞ր ակտիվ ջավախցին պետք է ֆինանսավորի կամ ինչ-որ բանով օգնի այդ կուսակցությանը, որ իրենց առաջին համարներում տեղ գտնի:

Եթե խելացի մոտեցում ցուցաբերեն, պետք է հենվեն հենց Ջավախքում հարցումների վրա եւ պարզեն, թե տեղում հեղինակություն ունեցող մարդկանցից ում կարելի է ընդգրկել ցուցակում:

Հակառակ դեպքում մենք կարող ենք ընդհանրապես Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավոր չունենա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս