Նախարարն անհեթեթություն է որակել ֆրանսիական գինու վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքները
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմն անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ֆրանսիական գինու վրա մաքսատուրքերի հնարավոր սահմանումը հանրապետությունում ընդունված «թվային հարկի» կապակցությամբ։
«Սա արդեն երրորդ անգամն է, երբ ԱՄՆ-ի նախագահը մեզ սպառնում է մաքսատուրքերով»,-ասել է նախարարը՝ հուլիսի 30-ին ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:
«Դա անհեթեթություն է, ինչպես որ անհեթեթ են նաեւ այն մասին քաղաքական ու տնտեսական բանավեճերը, որ եթե դուք հարկ դնեք GAFA-ի (Google, Amazon, Facebook, Apple) վրա, ապա մենք է՝ ձեր գինու վրա»,-ասել է նա: Նախարարը կոչ է արել այդ երկու հարցերը չկապել միմյանց հետ, քանի որ խոսքը «բացարարձակապես տարբեր իրավիճակների» մասին է:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ հնարավոր է համարում մաքսատուրքերի սահմանումը Ֆրանսիայից ներմուծվող ապրանքների, մասնավորապես գինու վրա, ամերիկյան ընկերությունների նկատմամբ «թվային հարկի» պատճառով: Հուլիսի 11-ին Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) վերջնականապես օրինագիծ է ընդունել այն խոշորագույն ընկերությունների հարկման վերաբերյալ, որոնք թվային ծառայություններ են առաջարկում:
Այս հարկը կվերաբերի 2019 թվականի հունվարի 1-ից հետո ինտերնետ-հսկաների ստացած շահույթին եւ կկազմի Ֆրանսիայի ընդհանուր շրջանառության 3 տոկոսը: Մասնավորապես, դրա տակ կհայտնվեն բոլոր այն ընկերությունները, որոնց շրջանառությունը գերազանցում է 750 մլն եվրոն՝ աշխարհում եւ 25 մլն եվրոն՝ Ֆրանսիայում, ինչպես նաեւ որոնք գործունեության ոլորտն ընդգրկում է ինտերնետ-գովազդը, վաճառքները ցանցում կամ տեղեկատվության ագրեգատոր հարթակների աշխատանքը: 2020 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաներից ստացված հարկային դրամական մուտքերը պետք է ավելանան մինչեւ 650 մլն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: