Բաժիններ՝

Շոտլանդիայի ղեկավարը «չափազանց վտանգավոր» է համարել Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի պլանը

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը կոշտ դիրք է բռնել ԵՄ-ից առանց համաձայնագրի կնքման Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում, ինչը «չափազանց» վտանգավոր Է Շոտլանդիայի եւ ամբողջ Բրիտանիայի համար: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Սթերջենի խոսքով, ներկայում «պարզ չէ, թե Ջոնսոնն ինչպես է պլանավորում գործարք կնքել Եվրոպական միության հետ», ուստի, իր կարծիքով, նոր վարչապետը Brexit-ի «վտանգավոր» պլան է հետապնդում առանց ԵՄ-ի հետ գործարքի կնքման: «Դա ինձ ստիպում է մտածել, որ ինչ էլ հրապարակավ Բորիս Ջոնսոնն ասելու լինի գործարք կնքելու իր ցանկության մասին, իրականում նա առանց գործարքի Brexit է հետապնդում, որովհետեւ դա է այն կոշտ դիրքի տրամաբանությունը, որը նա բռնել է:

Կարծում եմ, որ դա չափազանց վտանգավոր է Շոտլանդիայի, ինչպես եւ ամբողջ Մեծ Բրիտանիայի համար»,-հայտարարել է Սթերջենը Էդինբուրգում Ջոնսոնի հետ կայացած հանդիպումից հետո: Նա հավելել է, որ «ձախողման դատապարտված» է համարում Brexit-ի գծով Ջոնսոնի ռազմավարությունը, ըստ որի Եվրամիությունը կգնա Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի վերանայման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս