Բաժիններ՝

Սենատը չկարողացավ ապաշրջափակել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չի կարողացել հաղթահարել Կոնգրեսի երեք բանաձեւերի դրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն, որոնք կոչ էին անում վարչակազմին՝ առանձին զինատեսակներ չվաճառել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Մացյալ Էմիրություններին:

Քվեարկության արդյունքում 45 սենատոր պաշտպանել է վետոյի հաղթահարումը, 40-ը դեմ են արտահայտվել: Վետոն հաղթահարելու համար ձայների երեք քառորդն էր պահանջվում 100 տեղանոց Սենատում: Ավելի վաղ Թրամփը վետո էր դրել այն բանաձեւերի վրա, որոնք պահանջում էին սառեցնել ավելի քան 8 միլիարդ դոլար գումարի զենքի վաճառքը:

Վարչակազմի հայտարարության համաձայն՝ դա է պահանջում տարածաշրջանում դաշնակիցներին աջակցության շահերը՝ Իրանի կողմից սպառնալիքների պայմաններում: Թրամփը հայտարարում էր, որ վաճառքների չեղարկումը կթուլացնի ԱՄՆ-ի մրցունակությունը զենքի շուկայում եւ կվնասի գործընկերների հետ հարաբերություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031