Բաժիններ՝

Ավստրալիայում ինքնաթիռը բախվել է լուսակայմին

Cobham Aviation ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ավստրալիայի Փերտ քաղաքի օդանավակայանում բախվել է լուսավորման կայմասյանը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է 7News հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ին ցերեկը: Նշվում է, որ պատահարի ժամանակ ինքնաթիռում եղել են 62 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանում հավաստել են, որ Cobham ավիաընկերության ինքնաթիռի հետ միջադեպը տեղի է ունեցել գետնավարման ժամանակ:
Ավիաընկերությունն ինքը հայտնել է, որ խոսքը վերաբերում է Cobham RJ85 ինքնաթիռին:

Նաեւ Cobham Aviation-ում հայտնել են, որ միջադեպի հետեւանքով վնասվել է ինքնաթիռի քթամասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031