Բաժիններ՝

Գերմանիայում ապրող թուրքը հանուն ազատազրկված լրագրողների քայլելով գալիս է Թուրքիա

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ապրող ազգությամբ թուրք Քուբիլայ Բոզքուրթը քայլարշավ է սկսել Գերմանիայից դեպի Թուրքիա՝ հանուն բոլոր անմեղ դատապարտյալների և հատկապես՝ ազատազրկված լրագրողների։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Բոզքուրթն սկսել է քայլել հունիսի 30-ին և ներկայումս արդեն գտնվում է Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում։

Թատրոնի և գրականության ուսուցիչ Քուբիլայ Բոզքուրթը նախատեսում է 70-75 օրում Ստամբուլ հասնել։

Հիշեցնենք, որ RSF-ի հեղինակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 180 երկրների շարքում 157-րդ տեղն է զբաղեցրել, իսկ ազատազրկված լրագրողների քանակով Թուրքիան նույնպես անմխիթար վիճակում է գտնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031