Բաժիններ՝

Աֆղանստանում 50-ից ավելի թալիբներ են ոչնչացվել ռազմական գործողության ընթացքում

Աֆղան ուժայինները «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 50 զինյալների են ոչնչացրել Բաղլանի նահանգում իրականացված գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների:

«Շահին» 209-րդ ռազմական օկրուգի հայտարարության համաձայն՝ Աֆղանստանի հյուսիս – արեւելքի Բաղլանի նահանգում «Թալիբանի» դեմ պատասխան գործողության ընթացքում ոչնչացվել է 52 զինյալ, եւս 33-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ գործողությունը ներառել է օդային հարվածներ: Աֆղան զինվորականներին նաեւ հաջողվել է առգրավել զենք եւ զինամերք, ներառյալ 82-միլիմետրանոց ականաետ, մի քանի ՌՊԳ-7 նռնականատեր եւ Կալաշնիկովի գնդացիրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031