Բոլթոնը հավաստել է ԱՄՆ-ի և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող փորձարկումը
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հավաստել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող համատեղ փորձարկումը:
«Հակահրթիռային պաշտպանության գծով ԱՄՆ-ի եւ Իսրայելի վաղեմի համագործակցության բնագավառում մեծ առաջընթաց է ձեռք բերվել»,- գրել է Բոլթոնը Twitter-ում։
Նա կցել է Jerusalem Post թերթի հոդվածի հղումը, որտեղ պատմվում է Ալյասկայում կալանիչ հրթիռների 10-օրյա փորձարկումների մասին: Թերթի տվյալներով՝ դա եղել է հրթիռների առաջին փորձարկումն Իսրայելի սահմաններից դուրս:
«Հեց-3» («Նետ-3») հրթիռը երկու երկրների կողմից մշակվում է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության «վերին Էշելոնի» ուժեղացման համար, որը պետք է, դրա ճարտարապետների մտահղացմամբ, արդյունավետ կերպով դիմակայի պոտենցիալ սպառնալիքների ամբողջ անվանացուցակին՝ պաղեստինցի զինյալների զինանոցների ինքնաշեն հրթիռային արկերից մինչեւ իրանական բալիստիկ հրթիռները՝ ոչ կոնվենցիոնալ մարտալիցքերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: