Բաժիններ՝

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետևանքով զոհվածների թիվը հասել է 57-ի

Բրազիլիայում բանտային խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, 17 մարդ գլխատվել է եւ 41-ը մահացել շնչահեղձ լինելուց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պարայի նահանգի պատժական համակարգի գլխավոր վարչությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր 52 զոհվածերի մասին: Անկարգություններն սկսվել են հուլիսի 29-ին առավոտյան ժամը յոթին եւ շարունակվել մինչեւ կեսօր (Երեւանի ժամանակով 19:00): Ավելի ուշ այն հարկաբաժիններում, որտեղ տեղի են ունցել ընդհարումները, հրդեհ է սկսվել, եւ բանտարկյալներից շատերը մահացել են շնչահեղձությունից:

Իշխանությունները մի քանի ժամ չեն կարողացել մտնել շենք, որտեղ տեղի է ունեցել խռովությունը, եւ պազել զոհերի ստույգ թիվը: Վարչության տեղեկատվությամբ՝ ընդհարումները տեղի են ունեցել երկու մրցակցող խմբավորումների միջեւ, որոնք զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031