Բաժիններ՝

Ջոնսոնը խոստացել է թույլ չտալ խիստ սահմանի հայտնվելը Իռլանդիա կղզում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 30-ին բանակցություններ է վարել Իռլանդիայի իր պաշտոնակից Լեո Վարադքարի հետ եւ խոստացել է նրան Brexit-ից հետո թույլ չտալ սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքի հայտնվելը բրիտանա-իռլանդական սահմանում: Այդ մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

«Նա ասել է, որ բոլոր սցենարների դեպքում էլ կառավարությունը խստիվ կկատարի Բելֆասթի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ երբեք սահմանում թույլ չի տա ֆիզիկական ստուգումներ կամ ֆիզիկական ենթակառուցվածքի հայտնվելը»,-ասված է դիվանատան տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031