Բաժիններ՝

ԻՊ-ն ուժեղացնում է ազդեցությունն Իրաքում և Սիրիայում. Պենտագոն

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում էընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում, հաղորդում  է ՌԻԱ Նովոստիին:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ահաբեկիչները շարունակել են տարածքներից հրաժարման մարտավարությունը հօգուտ ապստամբական ակտիվության: ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, օգտագործել է մահապարտների, առեւանգել մարդկանց, ինչպես նաեւ ոչնչացրել գյուղատնտեսական ցանքեր: Բացի դրանից, իսլամիստները վերստին սկսել են ընդլայնել իրենց ֆինանսական ցանցը, ինչը թույլ է տվել վերականգնել զինյալների բջիջները Սիրիայում եւ ընդլայնել իրենց հրամանատարական եւ հսկիչ կետերն Իրաքում:

Նաեւ Պենտագոնն արձանագրել է, որ Սիրիայի «Էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031