
Թուրքիայում հրապարակվել է «ազգային առաջին թռչող մեքենայի» նախատիպը

Թուրքական «BAYKAR» մեքենաշինական ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուք Բայրաքթարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Թուրքիայի «ազգային առաջին թռչող մեքենայի» նախատիպը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Բայրաքթարը նշել է, որ թռչող մեքենայի աշխատանքների նախագծման, ուսումնասիրման և զարգացման գործընթացը տարիներ է տևել, իսկ նախատիպի ստեղծման աշխատանքները արդեն 8 ամիս է` ինչ կատարվում են:
«BAYKAR» մեքենաշինական ընկերության տեխնիկական հարցերով տնօրենը ասել է, որ թռչող մեքենային տրվելու է «Ջեզերի» (Cezeri) անվանումը:
Նրա փոխանցմամբ` Թուրքիայի առաջին թռչող մեքենայի նախատիպի ստեղծումից հետո, այն ներկայացվելու է «TEKNOFEST» ավիացիոն և տեխնոլոգիական ցուցահանդեսին: