Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում հարձակում է եղել. կա 3 զոհ

Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի Բասուտե գյուղում թուրքական բանակի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր և Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» (սիրիական ընդդիմադիր զինված խ,բավորում) 2 զինյալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը:

Քրդական կայքի փոխանցմամբ` դեռևս պարզ չէ, թե ում կողմից է թիրախավորվել այդ շրջանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ 2018թ. Թուրքիան Սիրիայի Աֆրին նահանգում հենց վերոնշյալ ընդդիմադիր ուժերի օգնությամբ իրականացնեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով այն դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031