Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության Չորրորդ ալիքը (Channel 4) սկսում է երեքսերիանոց վավերագրական ֆիլմի արտադրությունը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Տեսականորեն կարելի է չբացառել ոչինչ: Բայց էդ խոսակցությունը ճիշտ չէ, կոռեկտ չեմ համարի ասել՝ պատրաստ եմ… որովհետև նույնն է թե՝ ասեք, օրինակ, պատրա՞ստ եք փոխարինել Նիկոլ Փաշինյանին, կամ՝ եկող տարի ամուսնալուծվել ու նորից ամուսնանալ…»:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա ելույթը:
«Չեն ուզում հասկանալ, որ հեղափոխականությունը չի կարելի տանել արտաքին քաղաքականություն, տանել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների:
Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։
Այստեղ անտրամաբանականն այն է, որ կառավարությունն այսքան ժամանակ ձգձգել է և միայն այս փուլում է ուղարկում նախարարություն՝ կարծիք իմանալու համար, կամ, ասենք, ինչ մանկական պարզաբանում է, թե՝ «վերջին պահին մի պաշտոնյա առաջարկել է այնուամենայնիվ ևս մեկ անգամ փորձաքննություն անցկացնելու» մասին հերթական ֆեյք-նյուզը, սա բառախաղ է՝ ուրիշ ոչինչ։
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը զեկուցեց, որ այդ ֆինանսավորումը կհատկացվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման համար: Ըստ նրա՝ […]
Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվելէ դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը:
«Ո՞ր կառավարությունը. ստախոսների կառավարությո՞ւնը: Սերժի հագով կարված կոստյումը հագած, նրանց ԸՕ-ով ոչ լեգիտիմ ընտրությունների գնացած, Արմեն Սարգսյանին մաֆիայի անդամ համարող, բայց հիմա որպես նախագահ ընդունող կառավարությանը ո՞նց կարելի է հավատալ»:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։
«ԱԺ դարպասները փակելը կամայականությո՞ւն է եղել Ոստիկանության կողմից, թե՞ հրահանգ է եղել: Ես համոզված եմ, որ Ոստիկանությունն ինքնուրույն չէր փակի դա, դա եղել է հրահանգ: Հավաքը ցրելը եղել է ինքնուրո՞ւյն, թե՞ հրահանգով. իհարկե եղել է հրահանգով»:
Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից»,- 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Եվրամիությունը պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:
Հերթական այցով օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:
Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ: Այս մասին ասված է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար է մղում աշխարհում աղքատության եւ սոցիալական անարդարության դեմ:
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:
Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
«Առավել մտահոգող է, որ ԱԺ տարածքը, որը բացվել էր հոկտեմբերի 2-ին, հիմա փակվում է: Բաց տարածքները երբ փակվում են՝ քաղաքական որևէ կոնյունկտուրայից ելնելով, դա արդեն մտահոգիչ է, դա խոսում է ինստիտուցիոնալացման մասին, որ Ոստիկանությունը կարող է ցանկացած պահին այդ տարածքները փակել քաղաքացիների համար կամ ընտրողաբար թույլ տալ՝ ելնելով տվյալ քաղաքականության նկատմամբ այդ քննարկման կամ տարածքն օգտագործողների վերաբերմունքից:
Ըստ նրա՝ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն, բանակցային գործընթացը չի կանգնել, երկու երկրների ղեկավարների հանդիպումները շարունակվում են:
Պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական Ս-300-ից եւ մոտ է Ս-400-ին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե, իրոք, նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։: Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս»:
«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է բարձր մակարդակով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին:
Իրանի թշնամիները նրա դեմ տնտեսական պատերազմ են մղում, որի նպատակը երկրի տնտեսությունը քայքայելն է: Այս պնդումով օգոստոսի 22-ին հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին: