Ինչու ՀՀ դիվանագիտական կորպուսին չի հաջողվում Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում կազմակերպել
«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է բարձր մակարդակով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին:
Նա չհամաձայնեց, որ ՀՀ դիվանագիտական կորպուսին չի հաջողվում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպել.
«ԱՄՆ յուրահատուկ համակարգ է՝ իր բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպման, դա օրակարգում կա, երբ որ կլինի, կլինի: Դրանից ոչինչ չի փոխվում»: