
Բրյուսելը որոշել է խստիվ սահմանափակել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը. FT

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների:
Այդ կարգավորման նպատակն Է սահմանափակել «դեմքերի ճանաչման տեխնոլոգայի ոչ ընտրողական օգտագործումն» ընկերությունների եւ պետական մարմինների կողմից, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը: Եվրոպացի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի «իմանալու, թե երբ են օգտագործվում իրենց տվյալները»՝ Եվրամիության կողմից արհեստական ինտելեկտի կարգավորման կանոնների վճռական վերանայման կապարակցությամբ:
Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան օրինականացնելու՝ Բրյուսելի պլաններն Էթիկական օրենքների ընդունման՝ Միության ծրագրի մի մասն են, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտը: Նախագծի հեղինակները, որը գտնվում է մշակման վաղ փուլում, ձգտում են «ամրապանդելու հասարակայնության վստահությունը» դեմքերի ճանաչման համակարգերի նկատմամբ, հավելել է պաշտոնյաներից մեկը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն ընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավար, հայտարարել է, որ այդ պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում ինքը կներկայացնի օրենք, որը կապահովի «եվրոպական համաձայնեցված մոտեցումն արհեստական ինտելեկտի օգտագործման մարդկային եւ Էթիկական ասպեկտների նկատմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: