Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը:
«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուակցությունը հայտարարություն է տարածել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերի վերաբերյալ, որում ասված է.
Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։
Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարեւոր թեմայից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ մտադիր է օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպում անցկացնել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ իր պաշտոնակից Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Միացյալ Նահանգները լրացուցիչ հումանիտար օգնություն կհատկացնի Աֆղանստանին 125 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին ասված է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:
«Բեկստոպը»՝ ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո, անհրաժեշտ է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը:
Մանրամասներ են հայտնի դարձել Cessna 680 Citation Sovereign մասնավոր ինքնաթիռի մասին, որն արքայազն Հարրին եւ եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օգտագործել են արձակուրդից վերադառնալու համար: Ինքնաթիռի ինտերիերի տեսագրությունը հրապարակել է The Sun-ը:
Huawei չինական հեռահաղորդակցական կորպորացիայի 46 դուստր ձեռնարկություններն ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին ասված է Huawei-ի՝ օգոստոսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները:
«Ինքս համարում եմ, որ չունենք «յան» ազգանունով թշնամի։ Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ գտնենք այն ունակությունը, զսպվածության կետը, որ հասկանանք՝ արդյո՞ք մի բան գրենք, նախկինին ասենք՝ այ սենց սխալ ես արել, ես քեզ վերադարձնում եմ, թե՞ փորձենք մեր վարքագծով ապացուցել, որ ունենք մի երկիր, որի համար պատասխանատու ենք»։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր նեոբոլշևիզմի հեղկոմի ղեկավար Փաշինյանը, անդրադառնալով Ամուլսարի վերաբացման դեմ հանդես եկող քաղաքացիներից մեկին, նշել է, թե մի «հին ու բարի կուլտուրա» կա Հայաստանում…»:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայով, քաղաքում էլեկտրամատակարարումը պլանավորվում է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը:
«Սա տեղեկատվական, քարոզչական թերի աշխատանքի արդյունք էր, որովհետև հասկանալի է, որ բոլոր իշխանություններին հաճելի է գովասանքի խոսքեր լսել կատարած լավ աշխատանքի համար, բայց մյուս կողմից՝ նաև պետք է հասկանանք, որ պրոցեսներն այնտեղ շարունակական են, և չափազանց շատ ինֆորմացիայի արտահոսքը խանգարում է այլ գործերին»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր մոտ դեռ մենք ենք իշխանություն եւ հիմնական «քլունգները» ուղղված են հենց մեր դեմ»:
Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք է ավարտվեն սեպտեմբերին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այն մտահոգություններին, թե «ՀՀ կառավարությունը Ամուլսարի հարցով վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից»։
168.am-ը դեռևս մոտ մեկ ամիս առաջ հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Ազգային ժողովում պատրաստվում էին կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի էին պահվում աշխատակիցներից։
«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել»:
Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված է:
Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարան որպես լրացուցիչ փաստաթուղթ կտրամադրեն նախկինում իրենց ներկայացրած 3 միջնորդությունների պատճենները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:
ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը նախկինում վստահեցնում էր, որ ոչ մի կերպ չի պատկերացնում՝ Աշոտյանն ինչպես կարող է ընդդիմություն լինել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հիշեցրին գեներալին և հարցրին՝ հիմա Աշոտյանը վա՞տ ընդդիմություն է: Նա պատասխանեց. «Տեղերը փոխվել են՝ էն վախտ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն է քլնգում»: