Բաժիններ՝

«Պուտին. ռուս լրտեսի պատմությունը». Բրիտանական հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է նկարահանում Պուտինի մասին

Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության Չորրորդ ալիքը (Channel 4) սկսում է երեքսերիանոց վավերագրական ֆիլմի արտադրությունը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հայտնել է ալիքի կայքը, ֆիլմը, որի եթեր դուրս գալու ժամկետն առայժմ չեն հայտնում, կստանա «Պուտին. ռուս լրտեսի պատմությունը» անվանումը:

«Հասկանալու համար, թե այժմ ինչ Է տեղի ունենում աշխարհում, անհրաժեշտ է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Մեր ֆիլմում մենք կփորձենք պարզել, թե ինչպես նախկին լրտեսը վերափոխեց քաղաքականությունը, եւ թե ինչպես դա ազդեց աշխարհի վրա»,- ասել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը: Չորրորդ ալիքը խոստանում Է պատմել ինչպես Պուտինի երիտասարդության եւ ԽՍՀՄ-ի Պետանվտանգության կոմիտեում նրա աշխատելու շրջանի, այնպես էլ այն 20 տարիների մասին, որոնք նա անցկացրել է իշխանության ղեկին՝ որպես Ռուսաստանի վարչապետ եւ նախագահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս