
Ամազոնիայի անտառներում հրդեհաշիջման ռեսուրսները չեն բավականացնում. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա ելույթը:
Ելույթի ընթացքում, որի հեռարձակումն իրականացվել է Facebook-ում նրա պաշտոնական էջում, Բոլսոնարուն հայտարարել է, որ իշխանություններն այժմ ուսումնասիրում են անտառային հրդեհների առաջացման պատճառները:
Սաստիկ հրդեհներն Ամազոնիայի անտառներում շարունակվում են երեք շաբաթ: Բ
րազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (INPE) արբանյակային տվյալների վերլուծության համաձայն, Ամազոնիայում անտառային հրդեհների մակերեսը 82 տոկոսով գերազանցում է անցյալ տարի կրակի ճարակած տարածքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: