«Մեզ խաբել են…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ խաբել են…

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ…

Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը…

Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ…

Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…

Մեկ անգամ «ուտում ես» և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին…

Է, հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները…»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139444840610279&id=100036342911070

Տեսանյութեր

Լրահոս