![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Քոխը
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/985802.jpg)
79 տարեկան հասակում վախճանվել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Դեւիդ Քոխը: Այս մասին հայտնել է New Yorker-ի լրագրողուհի Ջեյն Մայերը:
«Դեւիդ Քոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել է»,- գրել է նա Twitter-ում:
Քոխը ծնվել է 1940 թվականի մայիսի 3-ին: Ստացել է տեխնոլոգիական կրթություն եւ եղբայրների հետ միասին կարիերան սկսել է հոր Koch Industries ֆիրմայում:
Նրա մահվանից հետո Դեւիդը եղբոր՝ Չառլզի հետ միասին զգալիորեն ընդլայնել է ընկերության գործունեության սահմանները՝ ներդրումներ անելով նավթավերամշակման ճյուղում, պարարտանյութերի, պոլիմերների, նրբաթելերի եւ փայտանյութերի արտադրության բնագավառում:
Քոխն ակտիվորեն մասնակցում էր քաղաքական կյանքին, ֆինանսավորում էր տարբեր ակցիաներ: 1980 թվականին Լեյբորիստական կուսակցությունից իր թեկնածությունն էր առաջադրել փոխնախագահի պաշտոնի համար:
2018 թվականի հունիսի դրությամբ, Forbes-ի տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում էր 51 մլրդ դոլար, իսկ նա ինքը 11-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Bloomberg-ի գնահատմամբ, 2019 թվականի օգոստոսի դրությամբ Չառլզ եւ Դեւիդ Քոխերի կարողությունը կազմել է 124,5 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: