«Համեմատությունն անազնիվ է և նենգ. չի կարելի հասարակությանը կա´մ տգետի տեղ դնել, կա´մ էլ կանխամտածված տգիտացնել»
Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամուլսարի հնարավոր հանքի փակումը ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է` ուղղված պակաս գրագետ լսարանին` արտաքնապես գրագետ, բայց ներքուստ ավելի անգրագետ մի խավի կողմից:
Միջուկային էներգիան ամենամաքուր էներգիան է, որ սարսափելի վտանգներով է հարուստ, բայց որը, ճիշտ շահագործելու պարագայում` բավական անվտանգ կարող է լինել:
Երբ փակվեց ատոմակայանը` դեռևս դրա համակարգը արդիականացված չէր, իսկ Մեծամորը մինչ այսօր մնում է խնդրահարույց այն առումով, որ սահմանափակող պատյան չունի, իսկ շահագործման ժամկետներն անընդհատ երկարացվում են: Չնայած դրան` ռիսկերը շատ մեծ չէին և հիմա առավել փոքր են, թեև մնում են: Ֆուկուսիմայից հետո Գերմանիան ամբողջությամբ հրաժարվեց ատոմային էներգետիկայից, թեև դա կրկնեմ` ամենամաքուր էներգետիկ աղբյուրն է:
Ի հակադրություն դրան` մետաղական հանքարդյունաբերությունը երբեք «մաքուր» չի լինում: Գուցե Փաշինյանի Հայաստանում կլինի: Ճիշտ այնպես` ինչպես հեղափոխությունն էր այստեղ իր տեսակով «առաջինը»: Իսկ ընդհանրապես` ամենուր, միշտ առանց բացառության` դա ի սկզբանե կեղտոտ և անչափ վտանգավոր արդյունահանում է, որ լավագույն պայմաններում անգամ թունավորում է մերձակայքում ամեն բան:
Համեմատությունն անազնիվ է և նենգ: Չի կարելի հասարակությանը կա´մ տգետի տեղ դնել, կա´մ էլ կանխամտածված տգիտացնել»:
Ամուլսարի հնարավոր հանքի փակումը ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է` ուղղված պակաս…
Gepostet von Hayk A. Martirosyan am Freitag, 23. August 2019