Բաժիններ՝

Չեչնիայում բացվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթը, որտեղ միաժամանակ կարող է աղոթել մինչև 30.000 մարդ

Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող է աղոթել մինչեւ 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալ:

Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում էին, որ այն կոչվելու է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել է, որ մզկիթին շնորհվել է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ եւ հոգեւոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից եւ մուսուլմանական այլ երկրներից:

Միաժամանակ Շալիում բացվել է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս