«Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ»
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ չեն «մեկնի» որևէ երկիր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու:
Նման հույսերը կյանքի իրավունք ունեն՝ հաշվի առնելով, որ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հարցի խոր ուսումնասիրության նպատակահարմարության մասին կարծիք արտահայտած Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը կարծես դեռ չի առնչվել ԱԱԾ -ին… դիտորդության մասով էլ լուրեր չկան…
Թողնելով հարցի բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները, անգամ՝ որոշման ընդունման գործընթացի կամ դրա բացակայության օր-օրի բարդացող խնդիրները, նորից հիշեցնենք.
1. 21-րդ դարն է, վարչապետն էլ – իր և հասարակության մի հատվածի համոզմամբ՝ «ժողովրդի վարչապետ»…
2. Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ 2-3 օր առաջ արված և դրա նմանությամբ ԱԱԾ «հրավերները» անմիջական կապ ունեն երկրի վարկանիշի հետ, հայտնվելու են տարբեր միջազգային կառույցների զեկույցներում և արդյունքում՝ էլ ավելի բարդ դարձնեն երկրի նկատմամբ առանց այդ էլ հընթացս վատթարացող վերաբերմունքը»:
Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ…
Gepostet von Karen Bekaryan am Freitag, 23. August 2019