Թրամփի նախկին խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հոգեկան խնդիրներ ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով:
«Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո նա կդառնա 78 տարեկան: Նրա վրա հարձակվում են բոլոր կողմերից, նա կորցնում է իր մտավոր ունակությունները, և ես կարծում եմ, որ նա գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ամեն ինչ միայն վատթարանում է»,- հայտարարել է Սքարամուչին MarketWatch-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Էնթոնի Սքարամուչին նշանակվել էր ԱՄՆ նախագահի աշխատակազմի կապի ղեկավար 2017թ., բայց այդ պաշտոնում նա պաշտոնավարել է ընդամենը 10 օր, որից հետո Թրամփը հեռացրել է նրան: 2019-ին Սկարամուչին դարձավ Թրամփի վարած քաղաքականության քննադատ: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը պարտքի տակ չմնաց և «Թվիթերում» հրապարակեց վիրավորանքներ Սկարամուչիի հասցեին ՝ նրան անվանելով «ծայրաստիճան անկայուն ապուշ» և «մտավոր ավերակ»: