Բայց Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրի մասին խոսվում է արդեն տևական ժամանակ. մամուլը գրել էր, որ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչն այլևս իրականություն է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը նույնպես հրաժարական տվեց և հեռացավ, այդ թվում՝ և վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման ակտիվիստները շարունակում են արգելափակել Գերմանիայի մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով ավելի վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի պաշտպանության բնագավառում:
Եվրամիությունը համաձայն է Մեծ Բրիտանիային զիջել վեճեր հարուցող հարցերից մեկում, որոնք քաննարկվում են հանրակցության կազմից երկրի առաջիկա դուրս գալուն վերաբերող բանակցություններում:
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝
Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված է:
Բրիտանական ոստիկանությունը 583 մարդու է բերման ենթարկել Լոնդոնում Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման բողոքի ակցիայի երրորդ օրվա դրությամբ:
Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:
«Զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբայության ծուղակն է, քանի որ, երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Քանի որ հարց է առաջանում, թե՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, հիմա սպասենք, եթե «պադեզդում» նրա գլուխը «սխկեցին», ուրեմն՝ իշխանությունն ուժեղ է»:
Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում:
Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրն իմացել եմ կայքերից մեկից։ Այս պահին լուրի վերաբերյալ կարող եմ փոխանցել հետևյալը՝ չկա նման բան, Դավիթ Տոնոյանը եկել է աշխատանքի, ավելին՝ այսօր ունի շատ կարևոր հանդիպումներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրերին, ասաց, որ այդ ամենը անհեթեթ լուրեր են։
Սեպտեմբեր 29-ից հոկտեմբեր 3-ն Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եղել է Ստրասբուրգում և ՀՀ ԱԺ պատվիրակության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցել է միջոցառումների և հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր շրջանակների ու պաշտոնյաների հետ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին գտնվում է իր աշխատավայրում։ «Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանն ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։
«Թալիբան» արմատական շարժման զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում, ինչը էլեկտրականության անջատման է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո տեղափոխվեց պետական ամառանոց՝ նորովի կառուցելով իր կենցաղը։ Դատելով մամուլի վերջին հրապարակումներից և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ վարչապետ Փաշինյանը վերջին մեկ և կես տարվա ընթացքում երկրորդ պետական նստավայրն է փոխում՝ տեղափոխվելով այն տունը, որտեղ մինչ այդ ապրում էր Սերժ Սարգսյանը։
Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հայտնվել:
Բրիտանական «The Times» հանրահայտ թերթը գրել է, որ եթե ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից դուրս բերի իր բոլոր զորքերը, ապա հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկդ էն պոետին ասեք, որ մինչեւ ինքը ռաբիզ ֆլեշմոբեր է անում, Ալիեւը երեկ մեզ նորից կպել է ու թրոլինգ է արել։
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ մենք խաղում ենք «Արցախն անկախ պետություն է» ամուլ մարտավարություն կամ ռազմավարությունը, բալասանյանները նման կերպ են իրենց պահելու, ու գնալով դրա նմանները սեպ են խրելու Հայաստանի ու Արցախի ճաքած սրտի մեջ։
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամներ կարող են լքել իրենց պաշտոնները առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա:
Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում է սպասվում:
«Վտանգված է երկրի ապագան… Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի օրինագծի, որով առաջարկվում է ազատականացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ Ոստիկանապետի պաշտոններում նշանակումը:
Պարզապես ցավալի է, որ իրավապաշտպանության ոլորտում իրենց ներկայացնում են նաև մերօրյա պատեհապաշտ նման «փանջունիներ», ովքեր իրավապաշտպանությունն ակնհայտորեն շփոթում են վաշխառության կամ սպեկուլյացիաներով զբաղվելու փեշակի հետ՝ առաջնորդվելով բացառապես նեղ անձնական շահերով, իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի ընթացքի վրա «ճնշումներ» գործադրելու ձգտումներով»:
Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հանդիպմանը չի լսել Brexit-ն առաջ մղելու ընդունակ է որեւ առաջարկություն։