Պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը. Նիկոլը պիտի հեռանա. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Եթե հայ ժողովրդի պատմությունը մեկ գլխավոր դաս թողել էր, խոշոր պետությունների շահերի բախման կիզակետում հայտնվելուց ամեն գնով խուսափելն էր:

Ու՞մ ենք մեղադրում հիմա՝ Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկային, Թուրքիային կամ Ադրբեջանի՞ն: Մեղադրում ենք, որ նրանցից ամեն մեկն, իր ազգային-պետական շահի թելադրանքով, իր գործն է առաջ տանում մեր հաշվի՞ն:

Ամոթ է. հազարամյակների ճամփա անցած ժողովրդի էլիտան չէր կարող այսքան մանկամիտ ու հիմար լինել:

Քաղաքական նման բառադի էլիտայով սեփական պետություն ունենալ հնարավո՞ր է: Այն էլ մեր անկանոն տարածարջանում:

Ու՞մ ձեռքով են այդ երկրներն իրենց շահերն առաջ մղում ու բոլորով միասին մեզ կառափնարան ուղեկցում:

Մեր՝ չէ՞:

Հայերիս՝ չէ՞:

Շատ տարիներ առաջ պետական մի այր բան ասաց՝ սարսռեցի: Ասում էր մի քանի պետություն Հայաստանում ավելի մեծ թվով գործակալներ ունի, քան որևէ քաղաքական կուսակցություն այդքան նվիրված անդամ ունի:

Սա ազգային ինքնասպանություն է: Երգով ու պարով, անհոգությամբ ու անտարբերությամբ ուղեկցվող ազգային ինքնասպանություն: Բացառիկ բան ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության մեջ:

Հունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը. Նիկոլը պիտի հեռանա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930