Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը բերման է ենթարկել 580-ից ավելի էկոակտիվիստների

Բրիտանական ոստիկանությունը 583 մարդու է բերման ենթարկել Լոնդոնում Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման բողոքի ակցիայի երրորդ օրվա դրությամբ: Այդ մասին ասված է Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայության կողմից հոկտեմբերի 9-ին տարածված հաղորդագրության մեջ

«Այսօր ժամը 7:30-ի (Երեւանի ժամանակով 10:30-ի) դրությամբ 28 մարդ է բերման ենթարկվել Extinction Rebellion-ի բողոքների ընթացքում: Ընդամենը բողոքների սկսվելուց ի վեր Լոնդոնում բերման է ենթարկվել 583 մարդ»,-հայտնել են ոստիկանությունում:

Բնապահպանների բողոքի ակցիաների կապակցությամբ լրացուցիչ Լոնդոն է ժամանել իրավապահ մարմինների 500 աշխատակից: Ավելի վաղ ակցիայի մասնակիցները մի շարք փողոցներ էին փակել Վեսթմինսթեր պատմական շրջանում, որտեղ գտնվում են բրիտանական խորհրդարանի եւ բազմաթիվ նախարարությունների շենքերը, ինչպես նաեւ կառավարության ղեկավարի նստավայրը:

Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքներում: էկոակտիվիստները պահանջում են, որ բրիտանական կառավարությունը եւ մյուս երկրների իշխանություններն անհապաղ սկսեն ակտիվ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031