Բաժիններ՝

Թալիբներն առանց լույսի են թողել մայրաքաղաք Քաբուլը

«Թալիբան» արմատական շարժման զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում, ինչը էլեկտրականության անջատման է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:

«Չորեքշաբթի առավոտյան «Թալիբան»-ի զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Փարվանի նահանգի Սալանգ գավառում՝ Քաբուլից մոտավորապես 70 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ այդպիսով մթության մեջ թողնելով մայրաքաղաքը»,-հայտնել է աղբյուրը:

Գործակալությունը նշում է, որ Քաբուլում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031