
Գևորգ Ալթունյանը՝ Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրի մասին

Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրն իմացել եմ կայքերից մեկից։ Այս պահին լուրի վերաբերյալ կարող եմ փոխանցել հետևյալը՝ չկա նման բան, Դավիթ Տոնոյանը եկել է աշխատանքի, ավելին՝ այսօր ունի շատ կարևոր հանդիպումներ։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի աշխատակազմում առկա չէ Տոնոյանի հրաժարականի դիմումը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ