Թրամփը Կոլումբիայի նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Աբելարդո դե լա Էսպրիելային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է փաստաբան և իր կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելային Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ նրա թեկնածությանը կաջակցի երկրորդ փուլում։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Շնորհավորում եմ Կոլումբիայի նախագահի թեկնածու՝ «Էլ Տիգրե» (Վագր) Աբելարդո դե լա Էսպրիելային՝ խելացի, ուժեղ և վճռական առաջնորդին, Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ…. Հաշվի առնելով նրա հսկայական ձեռքբերումները կյանքում և անձամբ ինձ ցուցաբերած նրա քաղաքական աջակցությունը, ես մեծ պատիվ եմ համարում Աբելարդոյին իմ լիակատար ու անվերապահ աջակցությունը ցուցաբերելը», – գրել է Թրամփը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը լա Էսպրիելայի մրցակցին՝ Կոլումբիայի գործող նախագահի կողմնակից, սենատոր Իվան Սեպեդային անվանել է «արմատական ձախ մարքսիստ»՝ ընդգծելով նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի արդյունքների չափազանց կարևոր նշանակությունը երկրի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների համար։
Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելան առաջին փուլում ստացել է ձայների շուրջ 44%-ը, իսկ Սեպեդան՝ 41%-ը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 21-ին։



