Ի՞նչ է արել մեր երկրի համար պատահաբար Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներալի խոսքին եւ դասեր տալ ու վիրավորել նրան՝ «խուլիգան» անվանելով եւ «քաղաքական աղբանոց» ուղարկելով։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, թաքնվում է Միացյալ Նահանգներում:
«50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» թերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։
«Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին:
Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել:
Johnson & Johnson-ը պարտավոր կլինի որպես փոխհատուցում 8 մլրդ դոլար վճարել մի տղամարդու այն բանի համար, որ ամերիկյան այս ընկերությունը նրան եւ մյուս սպառողներին չէր նախազգուշացրել նեյրոլեպտիկ պատրաստուկի անցանկալի կողմնակի Էֆեկտի մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:
«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։
«Անհնար է և անընդունելի, որ որևէ երկիր՝ լինի բարեկամ, մեծ կամ փոքր, ազդի Հայաստանի այս կամ այն կառույցում պատվիրակության ձևավորման վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։
«Հայաստանի ուժային կառույցներում սկսվել է տրոհման գործընթաց. Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպումից հետո ականատես եղանք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներին, իսկ հիմա էլ խոսվում է Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին»։
Որևէ մարդ, ով ունի հանրային նշանակություն, հանրային մարդ է, իր խոսքը լսելի է, և կարողանում է ինչ-որ խոսք ասել ժողովրդին՝ պիտի շատ լուրջ լինի, իր խոսքերում իմաստուն և խելացի, որ կարողանա իր խոսքով մարդկանց համախմբել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյան-ՀՀ իշխանություններ «փոխհրաձգությանը»:
Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում:
Ժողովրդավարության, խոսքի ազատության և իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:
«Մարտի 1»-ի գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համաձայն չէ ՀՔԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»:
Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախօրեին արված ուշագրավ հայտարարություններն իրարամերժ գնահատականների են արժանացել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն արտահերթ նիստ կանցկացնի հոկտեմբերի 19-ին:
Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ծավալուն հարցազրույց է տվել Livenews.am կայքին. հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, մարտական ընկերս է, բայց քաղաքականությունով է զբաղվում, որը ես չեմ ընդունում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը և դրան հաջորդող տարբեր մեկնաբանություններին:
«Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը չպետք է իր զինուժերն ուղարկեր Մերձավոր Արեւելք:
Հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Գալլե քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: